M.A.M հիմնադրամը
սկսում է իր գործունեության առաջին նախագիծը, որի նպատակն է առաջիկայում դարձնել տառաճանաչ
և հայախոս Սփյուռքում բնակվող 1 000 երեխայի։
M.A.M educational movement֊ի կողմից հատուկ մեթոդաբանությամբ մշակված ծրագրով պլանավորվում
է իրականացնել 6 ամսյա կրթական ծրագիր, որի ընթացքում 7-15 տարեկան Սփյուռքում բնակվող
երեխաները կդառնան հայատառաճանաչ, կզարգացնեն հայերեն բառապաշարն ու խոսքը, ձեռք կբերեն
տարիքին համապատասխան հայագիտական գիտելիքներ ու կդառնան ավելի մոտ իրենց հայկական
արմատներին։
Նախագծի
շրջանակներում M.A.M-ը և M.A.M հիմնադրամը սահմանում են դասընթացի համար 90% կրթաթոշակ։
Ուղղությունները
նախագծի իրականացման հիմնական
տարածաշրջաններ են ընտրվել՝ ՌԴ, Բելառուս, ՈՒկրաինա, Ուզբեկստան, Ղազախստան, Հունաստան, Լիբանան, Սիրիա, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ և Վենեսուելա, հիմնադրամի որոշմամբ այլ երկրներ։
Երկրների ընտրությունն իրականացվել
է ելնելով այնտեղ բնակվող հայերի շրջանում նկատվող ձուլման բարձր մակարդաակից, երկրների
տնտեսական ճգնաժամից և այլ գործոններից։
Կրթաթոշակ ստանալու ընթացակարգը
Կրթաթոշակ
կարող են ստանալ ստորև չափանիշներին բավարարող դիմորդները՝
- Ազգությունը՝ հայ,
կամ հայկական արմատներ ունեցող անձիք
- Տարիքը՝ 7-15 տարեկան
- Հայոց լեզվի իմացության մակարդակը՝ տառաճանաչ չէ, հասկանում է հայերեն
- Բնակության վայր՝ ՌԴ, Բելառուս, ՈՒկրաինա, Ուզբեկստան, Ղազախստան, Հունաստան, Լիբանան, Սիրիա, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ և Վենեսուելա, հիմնադրամի որոշմամբ այլ երկրներ։
- Դասընթացի վճարման պայման՝ դասընթացի արժեքի
10% ամբողջական*
Կրթաթոշակը տրամադրվում է ստորև ընթացակարգով՝
Դիմումատուների կողմից սահմանված ժամկետում և ձևաչափով ներկայացում
է կրթաթոշակ ստանալու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր/դիմումատուի, տվյալ
տարածաշրջանում բնակվելու փաստը հիմնավորող փաստաթուղթ)
Կատարվում է ներկայացված դիմումների համապատասխանության ստուգում
Չափանիշներին համապատասխանելու դեպքում բոլոր դիմումատուները
սահմանված գրաֆիկով անցնում են հեռակա հարցազրույց Հիմնադրամի ղեկավար կազմի հետ, որն
էլ որոշում է կայացնում կրթաթոշակի տրամադրման վերաբերյալ։
Կրթաթոշակի հաստատումից հետո դիմորդը ընդգրկվում է համապատասխան
խմբում։