Գաղտնիության քաղաքականություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ սույն պայմաններին
ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1. Կայք՝ mam-foundation.org
1.2. Հիմնադրամ՝ «M.A.M» կրթական հիմնադրամ, որը հետապնդում է բարեգործական, սոցիալական, կրթական, գիտական, մշակութային, դաստիարակչական, լուսավորչական և Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ հանրօգուտ նպատակներ:
1.3. Նվիրաբերող՝ ցանկացած ֆիզիակական և/կամ իրավաբանական անձ, ով իր կամահայտությունը դրսևորելով ցանկանում է աջակցել Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացմանը։
1.4. Նվիրաբերություն՝ Նվիրաբերողի կողմից հանրօգուտ նպատակներով Հիմնադրամին Նվիրաբերված ֆինանսական միջոց։
1.5. Շահառու՝ Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված շահառուներ:
1.6. Անձնական տվյալ՝ Նվիրաբերողներին և Այցելուներին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Օգտատերերի ինքնությունը: Մշակման ենթակա տվյալների ցանկը ներառում է Օգտատերերի կողմից տրամադրված և հանրամատչելի աղբյուրներից ձեռք բերված անձնական տվյալները:
1.7. Անձնական տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն կամ գործողություների խումբ, որը կապված է Անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, կուտակելու, պահպանելու, փոփոխելու (թարմացում կամ վերափոխում), արտածելու, օգտագործելու, ապանձնավորելու, արգելափակելու, հեռացնելու, ջնջելու, ոչնչացնելու, ուղեփակելու, վերականգնելու, ուղղելու, ինչպես նաև ցանկացած եղանակով փոխանցելու (տարածում, հասանելիության ապահովում) հետ` անկախ իրականացման ձևից և եղանակից, այդ թվում՝ ավտոմատացված, մեխանիկական, համակցված, տեխնիկանական ցանկացած միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց:
1.8. Նվիրաբերության հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2. ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
2.1. Նվիրաբերություն կատարելու համար գործում են հետևյալ եղանակները՝
- Նվիրաբերություն կայքի միջոցով.
- Բանկային փոխանցումներ.
Նվիրաբերություն կատարելու համար անհրաժեշտ է այցելել mam-foundation.org էջ, ընտրել նվիրաբերության
չափը: Համապատասխան դաշտերում անհրաժեշտ է լրացնել անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն, որոնք լրացնելուց հետո համակարգը կտեղափոխվի վճարման էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել վճարային քարտի տվյալները:
Ցանկության դեպքում հնարավոր է բաժանորդագրվել նաև շարունակական նվիրաբերությունների` ակտիվացնելով ամենամսյա նվիրաբերություն կոճակը: Այս դեպքում՝ յուրաքանչյուր ամսվա բաժանորդագրվելու նուն օրը ինքնաշխատ կերպով գանձվելու է սահմանված Նվիրաբերությունը։ Սահմանված օրը Կայքին կցված Նվիրաբերողի քարտին բավարար միջոցներ չլինելու դեպքում, Կայքը 5 օր անընդմեջ փորձելու է գանձել Նվիրաբերության սահմանված գումարը։ Նշված 5 օրերի ընթացքում գումար չգանձվելու դեպքում, հաջորդ գանձումն իրականացվելու է հաջորդ ամսվա սահմանված օրը։ Վճարման կատարման դեպքում՝ Նվիրաբերողի կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին ուղարկվելու է նամակ՝ նվիրաբերությունը ստացված լինելու մասին: Ամսական Նվիրաբերությունը կարող է իրականացվել Հիմնադրամի կողմից իրականացվող համապատասխան ծրագրի շրջանակներում և ծրագրի ժամկետի ավարտմամբ ավարտվելու է նաև տվյալ ծրագրի համար Նվիրաբերության ամսական գանձումը։
2.3. Նվիրաբերողն իրավունք ունի Հիմնադրամից պահանջել հաշվետվություններ՝ իր կողմից Նվիրաբերված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ։
2.4. Հիմնադրամը պարտավոր է յուրաքանչյուր ամիս Կայքում հրապարակել հաշվետվություններ՝ ստացված Նվիրաբերությունների օգտագործման վերաբերյալ։
3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
3.1. Ընդունելով սույն Պայմանները Նվիրաբերողը տալիս է իր համաձայնությունը՝ Հիմնադրամի կողմից իր անձնական տվյալների մշակմանը, ներառյալ ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ծննդյան վայրը, անձնագրային տվյալները, փաստացի բնակության վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը (տան, բջջային, գործնական), վճարային քարտերի տվյալները (բանկային քարտեր և այլն) և այլ տեղեկատվությունը:
3.2. Վերոնշյալ անձնական տվյալների մշակումն իրականացվելու է անձնական տվյալների խառը մշակման եղանակով (հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, հստակեցում (թարմացում, տեղադրում կրիչների վրա, օգտագործման եղանակների փոփոխություն, տարածում), ապանձնավորում, ուղեփոխում, անձնական տվյալների ոչնչացում)։
3.3. Հիմնադրամը պահպանում է Օգտատիրոջ անձնական տվյալները` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: Անձնական տվյալների անվտանգությունն ապահովվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան:
3.4. Կազմակերպությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Օգտետերերի անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Օգտատիրոջ կողմից տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Ծառայությունները պատշաճ կարգով մատուցելու նպատակով Կազմակերպությունը այլ ընկերությունների հետ համագործակցելու արդյունքում այդ ընկերություններին տրամադրում է անձնական տվյալներին հասանելիություն:
3.5. Ընկերությունը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերի կողմից տեղեկատվության մշակման համար, որտեղ Նվիրաբերողը կարող է մուտք ունենալ Հիմնադրամի կայքերում առկա հղումներով:
3.6. Ընդունելով սույն Պայմանները՝ Նվիրաբերողը տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում Հիմնադրամին առանց լրացուցիչ տեղեկացման և/կամ Նվիրաբերողի հետ համաձայնեցման Նվիրաբերողի անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:
3.7. Նվիրաբերողը գիտակցում և ընդունում է, որ Նվիրաբերողի անձնական տվյալները Կայքում պահպանվում են 5 տարի ժամկետով և մինչև այդ ժամկետի ավարտը հեռացվել չեն կարող:
3.8. Կայքը պարունակում է տեղեկատվություն Նվիրաբերողների մասին, եթե նրանք չեն նախընտրել մնալ անանուն, որի նպատակն է ապահովել բացարձակ թափանցիկություն և հաշվետվողականություն՝ Հիմնադրամի հավաքագրած միջոցների վերաբերյալ: Հիմնադրամը Կայքի այցելուներից չի պահանջում գրանցվել, տրամադրել անձնական տեղեկատվություն կամ ստեղծել անձնական էջ։
4. ՔՈՒՔԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
4.1. Հիմնադրամն իրավունք ունի Նվիրաբերողի թույլտվությամբ կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)։ Տեղեկանիշերը փոքրացված տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ: Կան երկու տեսակի տեղեկանիշեր՝ ընթացիկ և կայուն: Երբ Նվիրաբերողը փակում է դիտարկիչը, ընթացիկ տեղեկանիշերը չեն պահպանվում: Կայուն տեղեկանիշերը երկար ժամանակ պահպանվում են Նվիրաբերողի համակարգչի կոշտ սկավառակի վրա: Նվիրաբերողն իր ընտրությամբ կարող է իր ինտերնետային բրաուզերում համապատասխան փոփոխություն կատարելով՝ անջատել տեղեկանիշերի գրանցման ֆունկցիան կամ միացնել տեղեկանիշերի ուղարկման ազդանշանի ֆունկցիան: Տեղեկանիշերի միջոցով Հիմնադրամն իրավունք ունի ավտոմատ կերպով տվյալներ հավաքել Նվիրաբերողի առցանց գործունեության վերաբերյալ: Նման գործունեությունը ներառում է, սակայն չի սահմանափակվում հղումների սեղմամբ, վեբկայքերի էջերի դիտարկմամբ, Հիմնադրամի կայքում Նվիրաբերողի որոնումներով և այլն:
5. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԵՋ
Հիմնադրամն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ վերանայել և փոփոխություն մտցնել սույն Պայմաններում, ինչի մասին Կայքի Այցելուները կտեղեկացվեն իրենց կողմից տրամադրված էլեկտրական փոստի միջոցով։