decore
decore

User terms

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կանոնակարգում է «M.A.M հիմնադրամի»  հիմնադրամի (այսուհետև՝ «Հիմնադրամ») կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրումը և օգտագործումը:

Հիմնադրամը Ձեր վերաբերյալ տեղեկություն է հավաքում, երբ Դուք այցելում և գործողություններ եք կատարում https://mam-foundation.org կայքում (այսուհետև՝ Կայք):

Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունվածգործելակերպերիհամաձայն։

Շարունակելով մուտք գործել կամ օգտագործել Կայքը` Դուք համաձայնում եք Գաղտնիության քաղաքականությանը: Գաղտնիության քաղաքականությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել և տեղադրվել կայքում:

 

Տվյալների գաղտնիություն

Ձեր վերաբերյալ մեզ փոխանցված տեղեկությունները համարվում են գաղտնի:

 

Անձնական տվյալների հավաքագրում

Դուք կարող եք Կայք այցելել և այն դիտել առանց Ձեր մասին տեղեկություն տրամադրելու, սակայն որոշ դեպքերում անձնական տվյալներն անհրաժեշտ են՝ հեշտացնելու Ձեր և Հիմնադրամի միջև հաղորդակցությունը:

Երբ Դուք օգտվում եք Կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

ա) Ձեր տրամադրած անձնական տվյալները՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար,

բ) Կայքի միջոցով Ձեր կատարած նվիրատվություններիկամ նվիրաբերությունների պատմությունը,

գ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը, կայքէջերը, որոնք այցելել եք նախքան մեր կայք մուտք գործելը,

ե) մեզ հետ ունեցած նամակագրությունը, էլեկտրոնային նամակները:

 

Անձնական տվյալների անվտանգություն

Ձեր վճարային քարտի որևէ տվյալ չի պահպանվում Հիմնադրամի սերվերներում: Մենք օգտագործում ենք SSL կոդավորում՝ տվյալների (օրինակ՝ Ձեր անձնական, վճարման և գեոլոկացիոն) փոխանցումը պաշտպանելու համար։ SSL-ը զննարկիչների և սերվերների մեծ մասի համար ստանդարտ է և ծածկագրում է $եր բոլոր անձնական տվյալները, ներառյալ Ձեր անունը և էլեկտորնայի հասցեն այնպես, որ այն հնարավոր չլինի կարդալ, քանի որ տեղեկատվությունն անցնում է ինտերնետով: Մենք նաև առաջարկում ենք HTTPS անվտանգ հասանելություն մեր Կայքին։

 

Քուքիներ

Կայքն օգտագործում է քուքիներ: Քուքիները Ձեր համակարգչի կոշտ սկավառակում պահվող փոքր ֆայլեր են, որոնք օգտագործվում են Կայքն այցելելու Ձեր պատմության հետ կապված որոշակի տեղեկություններ հավաքագրելու համար։ Այն սովորաբար իրականացվում է անանուն տեղեկությունների հիման վրա։ Դուք կարող եք հրաժարվել քուքիներից, սակայն այդ դեպքում Կայքի ֆունկցիոնալության մի մասը կարող է Ձեզ հասանելի չլինել։

Կայքն օգտագործում է Google Analytics և Google Maps ծառայությունները, որոնք տրամադրում է Google ընկերությունը։ Այս ծառայությունները ևս հավաքում են տեղեկություններ և պահպանում ԱՄՆ-ում գտնվող սերվերներում։ Google ընկերությունն օգտագործում է տեղեկությունները Կայքի գործածությունn ուսումնասիրելու, կայքի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ պատրաստելու և այլ ծառայություններ առաջարկելու համար:

 

Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները

Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տվյալները՝ Հիմնադրամի ծրագրերը և Կայքի աշխատանքն իրականացնելու և Ձեր կողմից Կայքի օգտագործումը հարմարավետ ու ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ Հիմնադրամը կարող է օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝

ա) Կայքի բնականոն շահագործում,

բ) Ձեր կողմից կատարված նվիրաբերությունների ընդունում, դրանց հետ կապված համապատասխան տեղեկությունների տրամադրում,

գ) Կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,

դ) անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով տեղեկությունների ճշտում կամ հաղորդում,

ե) պարբերական նամակներին բաժանորդագրված լինելու դեպքում՝ նորությունների ծանուցում: Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից՝ նամակի ստորին հատվածում տեղադրված հղման միջոցով,

զ) Հիմնադրամի ծրագրերի իրականացում:

 

Ձեր իրավունքները

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել Հիմնադրամին՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալների հավաքագրումն արգելելու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։

Հիմնադրամի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրմանը և օգտագործմանն առնչվող հարցերի առկայության դեպքում, Դուք կարող եք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով

info@mam-foundation.org  էլեկտրոնային հասցեին։

file preview
գաղտնիություն.pdf 125 KB