play
3% ֆինանսավորված
7
երկրներ
97%
մնում է
֏155623
հավաքագրված

+ 1000 հայախոս երեխա Սփյուռքում


    M.A.M հիմնադրամը սկսում է իր գործունեության առաջին նախագիծը, որի նպատակն է առաջիկայում դարձնել տառաճանաչ և հայախոս Սփյուռքում բնակվող 1 000 երեխայի։

    M.A.M educational movement֊ի կողմից հատուկ մեթոդաբանությամբ մշակված ծրագրով պլանավորվում է իրականացնել 6 ամսյա կրթական ծրագիր, որի ընթացքում 7-15 տարեկան Սփյուռքում բնակվող երեխաները կդառնան հայատառաճանաչ, կզարգացնեն հայերեն բառապաշարն ու խոսքը, ձեռք կբերեն տարիքին համապատասխան հայագիտական գիտելիքներ ու կդառնան ավելի մոտ իրենց հայկական արմատներին։

    Նախագծի շրջանակներում M.A.M-ը և M.A.M հիմնադրամը սահմանում են դասընթացի համար 90% կրթաթոշակ։ 

    Ուղղությունները

    նախագծի իրականացման հիմնական տարածաշրջաններ են ընտրվել՝  ՌԴ, Բելառուս, ՈՒկրաինա, Ուզբեկստան, Ղազախստան, Հունաստան, Լիբանան, Սիրիա, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ և Վենեսուելա, հիմնադրամի որոշմամբ այլ երկրներ։

    Երկրների ընտրությունն իրականացվել է ելնելով այնտեղ բնակվող հայերի շրջանում նկատվող ձուլման բարձր մակարդաակից, երկրների տնտեսական ճգնաժամից և այլ գործոններից։


    Կրթաթոշակ ստանալու ընթացակարգը

    Կրթաթոշակ կարող են ստանալ ստորև չափանիշներին բավարարող դիմորդները՝

    1. Ազգությունը՝ հայ, կամ հայկական արմատներ ունեցող անձիք
    2. Տարիքը՝  7​-15 տարեկան
    3. Հայոց լեզվի իմացության մակարդակը՝ տառաճանաչ չէ, հասկանում է հայերեն 
    4. Բնակության վայր՝ ՌԴ, Բելառուս, ՈՒկրաինա, Ուզբեկստան, Ղազախստան, Հունաստան, Լիբանան, Սիրիա, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ և Վենեսուելա, հիմնադրամի որոշմամբ այլ երկրներ։
    5. Դասընթացի վճարման պայման՝  դասընթացի արժեքի 10% ամբողջական*

    Կրթաթոշակը տրամադրվում է ստորև ընթացակարգով՝

    1. Դիմումատուների կողմից սահմանված ժամկետում և ձևաչափով ներկայացում է կրթաթոշակ ստանալու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր/դիմումատուի, տվյալ տարածաշրջանում բնակվելու փաստը հիմնավորող փաստաթուղթ)

    2. Կատարվում է ներկայացված դիմումների համապատասխանության ստուգում

    3. Չափանիշներին համապատասխանելու դեպքում բոլոր դիմումատուները սահմանված գրաֆիկով անցնում են հեռակա հարցազրույց Հիմնադրամի ղեկավար կազմի հետ, որն էլ որոշում է կայացնում կրթաթոշակի տրամադրման վերաբերյալ։

    4. Կրթաթոշակի հաստատումից հետո դիմորդը ընդգրկվում է համապատասխան խմբում։

* առանձին դեպքերում կարող է չկիրառվել

Հրապարակային
Անանուն
Ընտրեք նվիրաբերության չափը
֏10,000
֏25,000
֏50,000
֏100,000
֏
Պարբերական վճար
Լրացրեք անձնական տվյալները
*
*